Հարգելի այցելող

  Հանգույցի « Ծանոթություն » պրոեկտի ադմինիստրացիան տեղեկացնում է , որ ծրագիրը նոր է բացվել և չի միացված mamba համակարգին քանի-որ իր կառուցվածքով նման չէ mamba-ի բազան սպասարկող ծրագրերին : Այս պրոեկտը ի տարբերություն վերջիններիս ունի մի շարք առավելություններ և մատուցման առանձնահատկություններ : Հայցում ենք Ձեր ներողամտությունը գրանցված օգտագործողների դեռ քիչ քանակի համար , բայց պրոեկտը իր հետաքրքիր կառուցվածքով շատ կարճ ժամանակահատվածում կհավաքի բավարար քանակի գրանցված օգտագործողներ տարբեր երկրներից : Ստորև բերված է ծրագրից օգտվելու հետ կապված պարզաբանումներ :

1. Գրանցում

1.1 - Խնդրում ենք ուշադիր լինել գրանցման ժամանակ տվայների մուտքագրման մեջ :Առանձնապես ուշադիր եղեք Ձեր իսկական անունը երեք լեզուներով լրացնելիս , հուսով ենք դա դժվար չի լինի , եթե դժվարանում եք որևիցե լեզվով մուտքագրելու մեջ , լրացրեք այդ պատուհանում հայերեն լեզվով :

1.2 - Մյուս կարևոր կետը հանդիսանում է Էլեկտրոնային հասցեն , որը անպայման պետք է ճիշտ լրացնեք , քանի-որ Ձեր գրանցումը վերջնականապես կհամարվի վավերացված այն պահին երբ դուք Ձեր էլեկտրոնային հասցեի վրա կստանաք ադմինիստրացիաի կողմից նամակ , որի բովանդակության մեջ կգտնեք Ձեր գրանցումը ակտիվացման համար նախատեսված հղում , վերջինիս սեղմելուց հետո դուք նոր կհամարվեք լիարժեք գրանցված անդամ :

1.3 - Վերջին բաժնում Ձեզ կառաջարկվի մուտքագրել նկարում պատկերված տառերը ու թվերը կողքի պատուհանում (իդեպ այս բաժնին դուք ծրագրում դեռ շատ եք հանդիպելու ) : Տեղեկացնենք որ վերջինս ստեղծված է Ձեր տվյալների և ընդհանուր ծրագրի աշխատանքի անվտանգության համար


2. Անձնական էջի կառուցումը | Իմ տվյալները |

2.1 - Գրանցումից հետո Դուք անկախ Էլ.հասցեով Ձեր գրանցումը ակտիվացնելուց , կարող եք արդեն իսկ առկա Ձեր Անուն(Login) և Գաղթնաբառով մուտք գործել ու կառուցել Ձեր անձնական էջը :

2.2 - Տեղեկացնենք , որ էջը ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի կայք այցելողների համար , եթե այն հագեցած լինի լուսանկարներով , ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցություն այդ ուղությամբ : Նկարները կարող եք տեղադրել « Նկարներ » բաժնում , որը կազմված է 2 ենթաբաժիններից :

- 2.2.1 - « Նկարների տեղադրում » , այստեղ տեղադրում եք նկարը , որոնք համարակալվում են և ընդհանուրը չպիտի գերազանցեն 30 հատը: Նկարը տեղադրելուց կարող եք գրել մեկնաբանություն տվյալ նկարի մասին , կարող եք նշել , որպես ինտիմ (այդ դեպքում նկարը կերևա գրանցված օգտագործողներին միայն մեծացնելու ժամանակ ), որպես միայն Ձեր ընտրյալների ցուցակի անձանց համար ( երևում է միայն վերջիններիս համար ):Այստեղ կարող եք ձևափողել նկարը : Խնդրում ենք ուշադիր լինել նկարը տեղադրելու և ձևափողելու ժամանակ այդ բաժնի վերևի մասում ներկայացվող այդ նկարի համարին , որ համոզվեք թե որերորդ նկարի վրա եք հիմա աշխատում :
- 2.2.2 - « Նկարների տվյալները » բաժնում կարող եք ձևափոխել 2.2.1 կետում մոտքագրա տվյալները , բացի նկարից :

2.3 - Էջում Դուք լրացնում եք Ձեր տվյալները « Հիմնական » բաժնի 4 ենթաբաժիններում ( Ծանոթություն,Արտաքին,Զբաղմունք,Սեքսուալ ):

2.4 - Էջի ձախ մասում գտնվում է | « sms-chat » Թողնել հաղորդագրություն | հղումը , որը սեղմելիս կբացվի պատուհան , որտեղ կտեղեկացվի « sms-chat »-ի մասին և այստեղից էլ կկարողանաք տեղադրել հաղորդագրություն :

2.5 - | Իմ հանդիպումներ | , դա հանդիպումներ նշանակելու համար միակ մուտքագրման տեղն է , իսկ տեղադրած հանդիպումը կարող եք տեսնել և « Հանդիպումներ » բաժնում և Ձեր ներկաիս էջի աջ կողմում | Հանդիպումներ | ենթաբաժնում :

3. Ձեզ ներկայացնող էջը | Իմ Էջը |

3.1 - Դա այն էջն է , որը ցույց է տալիս | Իմ տվյալները | բաժնում արած Ձեր աշխատանքի արդյունքը և , որով գրանցված օգտագործողները կարող են Ձեզ հետ կապ հաստատել ստորև բերված եղանակներով :
3.2 - | Նամակ | Ուղարկելիս ինքնաբերաբար կընդգրկի Ձեր համար 1 նկարը և տեքստը :

3.3 - | Բացիկ | Ուղարկելիս ինքնաբերաբար կընդգրկի Ձեր համար 1 նկարը , Ձեր ընտրած բացիկը` բացիկների շտեմարանից և եթե ցանկանում եք կցված տեքստ :

3.4 - | Սմայլիկ | Ուղարկելիս ինքնաբերաբար կընդգրկի Ձեր համար 1 նկարը , Ձեր ընտրած սմայլիկը` սմայլիկների շտեմարանից :

3.5 - | Երաժշտություն կամ ձայնային ուղերձ | Ուղարկելիս ինքնաբերաբար կընդգրկի Ձեր համար 1 նկարը , mp3 , mp4 , mpeg , mpeg1 , mpeg2 , wav , dat , wma , wmv , asf , avi , midi , aiff , au ֆորմատի ֆայլեր , որի ծավալը չպետքե գերազանցի 5 MB-ը , իդեպ տեղեկացնենք , որ եթե Ձեր անվան տակ ստացած ձայնային ուղերձների ծավալը գերազանցում է 20 MB-ը Դուք ստանում եք տեղեկացում ադմինիստրացիայի կողմից :

3.6 - | Կարծիք | Ուղարկելիս ինքնաբերաբար կընդգրկի Ձեր համար 1 նկարը , տվյալ անձի 10 հատկանիշների վերաբերյալ Ձեր կարծիքը 5 բալանոց համակարգով , որը և նույն տեսքով երևվում է ստացողին :

3.7 - | Անանուն | Ուղարկելիս ընդգրկում է միայն տեքստը , այսինքն այս տեսակի նամակ ուղարկելիս ստացողը ոչ մի տվյալ չի իմանում ուղարկողի մասին , բայց կարրող է պատասղանել նրա մոտ հայտնված կոճակի շնորհիվ ( նա այդպես էլ չի իմանում , թե ում է պատասխանում ) և կարող է բողոքել ուղարկողի հասցեին , տեղեկացնենք , որ միայն կարող է գտնել անանուն նամակ ուղարկող անձին :

3.8 - | Քվեարկել | Տվյալ անհատին միավորներ տալու համար է , որը և կօգնի նրան մտնել « Թոփ 100 »-ի կազմի մեջ :

3.8 - | Դեմ առ դեմ | Դա կարելի է անվանել նաև Չատ , բայց ի տարբերություն վերջինիս « Դեմ առ դեմ »-ը ստեղձված է հատուկ նրա համար , որ երկու զրուցող անձինք վստահ լինեն , որ զրուցակիցը այդ ժամանակահատվածում զրուցում է միայն իր հետ , այսինքն ծրագիրը թույլ չի տալիս միաժամանակ զրուցել մի քանիսի հետ :
- 3.8.1 - Ինչպես եք սկսում զրույցը :
 - Երբ Դուք սեղմում եք    կոճակը Ձեր մոտ բացվում է զրուցելու պատուհանը , այդ պահին եթե Ձեր զրուցակիցը կայքում է նրա մոտ , որ էջում էլ որ նա լինի , վերևի աջ անկյունում կմիանա ազդանշանը :   
- 3.8.2 - Ինչպես եք ընդունում զրույցի հրավերը :
 - Եթե Ձեր ազդանշանը միացել է նշանակում է , որ այդ պահին Ձեզ հրավիրում են զրույցի , ազդանշանի վրա սեղմելիս կբացվի պատուհան , որը կներկայացնի հրավիրող կողմին կտեսնեք    և    կոճակները , որոնցով կամ կընդունեք կամ կմերժեք հրավերը , իդեպ մերժելուց հետո հրավիրող կողմին տեղեկացվում է , որ նրա հրավերը մերժվել է :
- 3.8.3 - Ուշադրություն :
 - « Դեմ առ դեմ »-ից դուրս գալուց անպայման սեղմեք ելքի կոճակը , դա ծրագրին կօգնի ավելի արագ Ձեզ ընդգրկել չզբաղվածների ցուցակում , որպեսզի Ձեզ հետ զրուցել ցանկացողների մոտ չգրվի | Դուք չեք կարող հիմա « Դեմ առ դեմ » զրուցել ?-ի հետ , նա ներկա պահին զրուցում է | :


4. | Իմ նամակները |

4.1 - Այն կազմված է 4 արկղերից :

      - Սովորական արկղ

      - Ընտրյալների արկղ

      - Սև ցուցակի արկղ

      - Ադմինիստրացիա

Դուք կարող եք ուղարկող անձանց ընդգրկել Ձեր ցանկացած արկղի մեջ :

4.2 - Ադմինիստրացիայի արկղում Դուք ստանում եք Ձեր ուղարկած նամակների մասին տվյալներ , մասնավորապես` երբ է վերջին անգամ այդ նամակը բացվել ստացողի կողմից :
Տեղեկացնենք , որ եթե Դուք ուղարկում եք անանուն նամակ → ստացող կողմը պատասխան է ուղարկում Ձեզ → Դուք բացում եք այդ նամակը → և նրա ադմինիստրացիոն արկղում գալացող տեղեկությունը տրվում է այսպես`
  Ձեր ուղարկած անանունը բացվել է
  ստացողի կողմից վերջին անգամ
            2007-08-24 16:27:10

Իսկ մյուս բոլոր դեպքերում վերջինս ունի հետևյալ տեսքը`
  Ձեր ուղարկած նամակը բացվել է
  Արմենի կողմից վերջին անգամ
            2007-08-24 16:27:08

Այս արկղում ստանում եք նաև ադմինիստրացիայի կողմից նամակներ , ինչպես նաև Ձեր նամակի պատասխանները , որոնք բողոքի կարգով կամ այլ պատճառներով ուղարկվել են ադմինիստրացիա :


« Որտեºղ ես » նախագիծ

Եթե « Ծանոթություն »-ում Դուք իսկզբանե չգիտեք ում եք փնտրում ու բազմաթիվ գրանցված օգտագործողներից ընտրություն եք կատարում , ապա « Որտեºղ ես » նախագիծը նախատեսված է այն անձանց համար , ովքեր ուզում են գտնել կոնկրետ անհատի կամ անհատների , որոնց հետ կյանքի ընթացքում կապը խզվել է և տեղեկություն չունեն նրանց գտնվելու վայրի մասին : Տեղեկացնենք , որ ծրագիրը ամբողջովին աշխատում է 3 լեզուներով և աշխարհի բոլոր անկյուններում Էլ կկարողանան օգտվել ծրագրից :


5. Ծրագրից օգտվելու կարգը

5.1 - Գրանցվել կարող եք համարյա բոլոր էջերի ձախ մասում գտնվող`
 « Որտե°ղ ես »  → Գրանցվել հղումը սեղմելով : Ձեր առաջ կբացվի համեմատած Ծանոթություն  → Գրանցվել-ի հետ շատ քիչ տարբերությանբ պատուհան , որից օգտվելու համար խնդրում ենք կարդացեք 1.Գրանցում բաժինը :

5.2 - Անձնական էջի կառուցումը :

- 5.2.1 -Գրանցումից հետո Դուք անկախ Էլ.հասցեով Ձեր գրանցումը ակտիվացնելուց , կարող եք արդեն իսկ առկա Ձեր Անուն(Login) և Գաղթնաբառով մուտք գործել ու կառուցել Ձեր անձնական էջը :

- 5.2.2 - Իմ տեքստերը`
   Այստեղ երևալու են Ձեր տեղադրված տեքստերը երեք լեզուներով ,| Տեղադրել | հղումով անցնում եք տեքստը տեղադրելու համար նախատեսված էջը : Տեղադրելու համար անհրաժեշտ է մուտքագրել երեք լեզուներով այն անձի անունը ում Դուք փնտրում եք տեքստը , որը ներկայացնում է Ձեր պատմությունը կապված այդ անձի(անձանց) հետ :
Հիմնականում տեքստի բովանդակությունը լինելու է հետևյալը`
  - Ով է նա ,
  - Որտեղ եք ծանոթացել , եթե իհարկե Նա Ձեր բարեկամը չէ ,
  - Նրա մասին տեղեկություններ ,
  - Վերջին անգամ երբ եք տեսել
  - Ինչի համար եք փնտրում նրան
  - Եվ այլն :
Տեղեկացնենք , որ ընդհանուր էջում երևալու է Ձեր համար 1 նկարը , անունը և ազգանունը , և ստորև մուտքագրած տեքստի առաջի մի քանի նախադասությունը , որը անպայման պետք է ընդգրկի Ձեր փնտրած անձնավորության անունը կամ այլ նկարագրող տվյալները , իսկ տեքստի շարունակությունը հետաքրքրվող անձը կընթերցի մտնելով Ձեր անձնական էջ :Ի դեպ եթե ցանկանում եք , որ այլ ազգի անձինք նույնպես հասկանան Ձեր տեքստը , կարողեք այն մուտքագրեք երեք լեզուներով համապատասխան տեղերում :

- 5.2.3 - Տեքստերի ձևափոխում `
   Տեղադրած տեքստը կարող եք ձևափոխել սեղմելով տեքստի վերևում հայտնված | ձևափոխել | հղումը :

- 5.2.4 - Իմ նկարները
  Տեղեկացնենք , որ գլխավոր էջում և փնտրելու ժամանակ երևալու է 1-ին նկարը , որը անպայման պետք է ընդգրկի Ձեզ , իսկ մյուս նկարները կարող են լինել այն անձի նկարները , ում Դուք փնտրում եք :


| Գնալ վերև |